Միացի՜ր ստորագրությամբ
Havasar Havasar 0

Միացի՜ր ստորագրությամբ

65 people have signed this petition. Add your name now!
Havasar Havasar 0 Comments
65 people have signed. Add your voice!
65%
Maxine K. signed just now
Adam B. signed just now

Հայաստանի Հանրապետությունում առկա Համաքաղաքացիական շարժումը պետք է միավորի քաղաքացիական, քաղաքական եւ հասարակական բոլոր ուժերին, կազմակերպություններին, նախաձեռնող խմբերին եւ անհատներին, որոնք պայքարում են հանուն ժողովրդավարության, անկախության, ազատության եւ իրավահավասարության: Համաքաղաքացիական շարժումը պետք է ունենա բացառապես մի օրակարգ` քաղաքական համակարգի եւ քաղաքական վերնախավի փոփոխությունը, որի նպատակը Հայաստանում սահմանադրական կարգի հաստատումն է,այսինքն` ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետության հիմնումը, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Սա է միակ նպատակը, որ համախմբում է Շարժման մեջ ընդգրկված բոլոր միավորներին` անկախ քաղաքական, տնտեսական, հասարակական եւ այլ հարցերի վերաբերյալ ունեցած իրենց համոզմունքներից: Սահմանադրական կարգի հաստատումով միայն հնարավոր կդառնա ձեւավորել քաղաքական ազատ ու մրցակցային դաշտ, որտեղ եւ կբարձրացվեն ու կլուծվեն այս հարցերը: Օրակարգի եւ նպատակի որեւէ փոփոխություն անխուսափելիորեն բերում է Շարժման ներսում համախմբվածության թուլացում ու ներուժի նվազեցում: Ըստ այդմ` համոզված ենք, որ. Համաքաղաքացիական շարժումը չի կարող ունենալ անձնիշխանական բնույթ: Շարժման մեջ ընդգրկված և Շարժմանը հարող բոլոր միավորները միմյանց հետ պետք է հարաբերվեն` ելնելով ժողովրդավարական սկզբունքներից: Եվ ինչպես Շարժումն ամբողջությամբ, այնպես էլ նրա բոլոր միավորներն առանձին-առանձին պետք է լինեն ժողովրդավարական ոչ միայն նպատակադրումներով եւ գաղափարներով, այլեւ ներքին կառուցվածքով, բնույթով, գործողություններով` բոլոր օղակներում: Սա կդառնա Ազատ ու Անկախ Հայաստանում հասարակական-քաղաքական ապագա հարաբերությունների եւ զարգացումների երաշխիքը: Ելնելով վերոնշյալից` կարեւորում ենք. Ա. Շարժման մեջ ընդգրկված բոլոր քաղաքացիների պատասխանատվության գործոնը հավասարապես: Իշխանությունն իրեն պատկանելու զգացողությունը յուրաքանչյուր քաղաքացու մոտ պետք է առաջացնի սեփական խոսքի արժեքի գիտակցություն եւ այդ խոսքի նկատմամբ բարձրագույն պատասխանատվություն: Իսկ դա ենթադրում է, որ յուրաքանչյուր քաղաքացի անհատապես պատասխանատու է ինչպես սեփական, այնպես էլ հանուրի գործողությունների եւ անգործության համար, որոշումների ընդունման կամ դրանց մերժման համար, Շարժման ընթացքի եւ գործունեության արդյունքների համար, ինչպես սեփական, այնպես էլ հանուրի Ընտրության իրավունքի համար: Բ. Խոսքի եւ գործի, հայտարարած նպատակի եւ գործունեության արդյունքների նույնականությունը: Շարժման իմիտացիայի ցանկացած դրսևորում պետք է բացառվի: Գ. Շարժման միակ օրակարգի անվերապահ գերակայությունը: Ցանկացած տիպի հավակնություն` լինի կուսակցական, խմբական, թիմային թե անձնական, միանշանակ պետք է ստորադասվի հիմնական նպատակին:

Հավասարների հավաք

havasarner@gmail.com

Ստորագրելու համար ներքեւում գրեք ձեր անունը, ազգանունը ու էլեկտրոնային հասցեն

Links


Share for Success

Comment

65

Signatures