A Call to the Armenian Church
International Armenian Healthcare Professionals 0

A Call to the Armenian Church

156 people have signed this petition. Add your name now!
International Armenian Healthcare Professionals 0 Comments
156 people have signed. Add your voice!
4%
Maxine K. signed just now
Adam B. signed just now

Հայերեն տեքստը տե՛ս ստորեւ

The Republic of Armenia, and the Armenian Nation, are on the brink if not already well into a state of humanitarian crisis. In the middle of a raging pandemic, we were forced to defend ourselves in a gruesome war. We have lost thousands of lives, much of Artsakh, and approximately 100,000 people have been forced to flee their homes to Armenia. Armenia is now experiencing significant civil turmoil, which we all fear could take a turn for the worse.

A second wave of COVID has developed in Armenia. There are not enough beds, not enough supplies, and not enough oxygen. We continue to lose 20-40 more lives to COVID every single day; as of last count, that number is almost 2500, and is projected to reach possibly hundreds if not thousands more.

In the midst of loss and death, at churches throughout Armenia, men and women, parents, children, and grandparents, pray and comfort each other. Soon, families and friends will muster their last strength to gather for the holidays. The funerals that are meant for grieving and the meals that are meant to bring loved ones together, will allow COVID to spread, and turn into a death sentence for many.

We the undersigned healthcare professionals from around the world, ask that the Church join us in helping to save Armenian lives. We ask that the Church use its broad influence and respected position to help change the course of the pandemic in Armenia and lessen the pain of the Armenian nation by requiring that mitigation measures be implemented in churches and all related services: the use of masks, social distancing, hand washing upon entry, and elimination of any practices which requiring sharing of any cups, books or plates. We urge the Church to ask members of the clergy to reinforce these measures, and to encourage their members to use measures for safety at all times - not only during activities related to the church - including reducing the frequency of visits and group size for any and all types of gatherings, especially during the holidays.

At a time when every Armenian is using every last ounce of strength to help protect Dadivank, Tsitsernavank, Katarovank and others, we urge the Church to use its strength and unite with Armenian healthcare workers to help protect the people of Armenia.


Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը գտնվում են հումանիտար ճգնաժամի եզրին, եթե չասենք, որ արդեն իսկ գտնվում է այդ վիճակում։ Մոլեգնող համավարակի պայմաններում մենք ստիպված եղանք ինքնապաշտպանվել՝ հայտնվելով մի զարհուրելի պատերազմի մեջ։ Կորցրեցինք հազարավոր կյանքեր, Արցախի տարածքի մեծ մասը, իսկ մոտ 100,000 մարդ հարկադրված եղավ լքել սեփական տները եւ տեղափոխվել Հայաստան։ Հայաստանը ներկայում ապրում է հսկայական հասարակական ցնցումներ, եւ բոլորս ունենք այն վախը, որ դրանք կարող են ընթանալ ավելի վատթար ճանապարհով։

Հայաստանում թափ է հավաքում Քովիդի համավարակի երկրորդ ալիքը։ Մահճակալները եւ բժշկական միջոցները չեն բավարարում, եւ չկա բավարար չափով թթվածին։ Կորոնավիրուսի պատճառով մենք շարունակում ենք ամեն օր կորցնել 20-40 նոր կյանք. վերջին հաշվարկների համաձայն՝ մահերի թիվը գրեթե հասել է 2500-ի, եւ կանխատեսվում է, որ այդ թիվը կավելանա հարյուրներով, եթե ոչ հազարներով։

Կորուստների ու մահվան մեջտեղում՝ Հայաստանի ամբողջ տարածքով սփռված եկեղեցիներում տղամարդիկ եւ կանայք, ծնողներ, երեխաներ, պապիկներ եւ տատիկներ աղոթում են ու սփոփում միմյանց։ Շուտով ընտանիքներն ու ընկերները կժողովեն իրենց վերջին ուժերը՝ տոները միասին անցկացնելու համար։ Հուղարկավորության արարողությունները, որոնց մարդիկ կմասնակցեն՝ սգալու, եւ ուտելիքի սեղանները, որոնց շուրջ կհավաքվեն սիրելիները, կնպաստեն համավարակի տարածմանը եւ շատերի համար կդառնան մահապատիժ։

Մենք՝ ներքոստորագրյալ աշխարհասփյուռ բուժաշխատողներս, խնդրում ենք, որ Եկեղեցին միանա մեզ՝ օգնելու հայերի կյանքերը փրկելու գործին։ Խնդրում ենք, որ Եկեղեցին օգտագործի իր հսկայական ազդեցությունն ու այն մեծ հարգանքը, որ վայելում է, եւ օգնի շրջել համավարակի ընթացքը Հայաստանում ու մեղմել հայ ժողովրդի ցավը՝ պահանջելով, որ եկեղեցիներում եւ առնչվող բոլոր ծառայությունների ընթացքում կիրառվեն վարակվելու ռիսկի նվազեցման միջոցներ. դիմակների կրում, սոցիալական հեռավորության պահպանում, մուտքի մոտ ձեռքերի ախտահանում, ինչպես նաեւ ցանկացած այնպիսի իրավիճակի բացառում, երբ անհրաժեշտ կլինի համատեղ օգտագործել որեւէ բաժակ, գիրք կամ ափսե։ Մենք Եկեղեցուն կոչ ենք անում հոգեւորականներին խնդրել՝ հետեւողական լինել նշված միջոցառումների իրականացման հարցում եւ Եկեղեցու սպասավորներին խրախուսել՝ ապահովության միջոցներ կիրառել ամբողջ ընթացքում, այլ ոչ թե միայն եկեղեցուն առնչվող գործողությունների ընթացքում։ Սա կարող է ներառել այցերի հաճախականության նվազեցում եւ խմբերի չափերի փոքրացում՝ բոլոր տեսակի հավաքույթների դեպքում, հատկապես ամանորի օրերին։

Մի այնպիսի ժամանակ, երբ յուրաքանչյուր հայաստանցի օգտագործում է իր ուժերի վերջին պաշարները՝ օգնելու Դադիվանքի, Ծիծեռնակավանքի, Կատարո վանքի եւ այլ եկեղեցիների պաշտպանությանը, մենք Եկեղեցուն կոչ ենք անում օգտագործել իր ուժը եւ միավորել ջանքերը հայ բուժաշխատողների հետ՝ պաշտպանելու Հայաստանի բնակչությանը։

En español

Em português

En français

На русском

[photo credit]

Share for Success

Comment

156

Signatures