Հայաստանն առանց քաղբանտարկյալների
Arthur Minasyan 0

Հայաստանն առանց քաղբանտարկյալների

137 people have signed this petition. Add your name now!
Arthur Minasyan 0 Comments
137 people have signed. Add your voice!
2%
Maxine K. signed just now
Adam B. signed just now

344269048189744.jpg?r=0.49940115609206262012 թ. հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օրենքի խախտումով դատապարտեց ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին` 6 տարի, Արտակ Կարապետյանին` 3 տարի, Դավիթ Քիրամիջյանին և Սարգիս Գևորգյանին` 2-ական տարի ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 316 (իշխանության ներկայացուցչի նկատմաբ դիմադրություն բռնությամբ կամ բռնության սպառնալիքով) և 258 (խուլիգանություն) հոդվածներով:

 

Գործի քննությունը, որը սկսվել է 2011 թվականի օգոստոսի 9-ից և որի ամբողջ ընթացքում Տիգրան Առաքելյանի հանդեպ որպես խափանման միջոց կիրառվել է ազատազրկումը, ընթացել է օրենքի բազմաթիվ խախտումներով: Հետևաբար, դատավճիռը ինքնին և պատժաչափերը, որոնց դատապարտվել են երիտասարդ ակտիվիստները, խտրական արդարադատության կիրառման հետևանք են:

 

Հակաիրավական դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո` Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի, ինչպես նաև այս ամբողջ ընթացքում ազատազրկված Տիգրան Առաքելյանի կարգավիճակներն համապատասխանում են 2012 թ. հոկտեմբերի 3-ին ԵԽԽՎ ընդունած 1900 բանաձևի ձևակերպումներին, որով սահմանված է «քաղբանտարկյալ» եզրը, այն է` «քաղաքական բանտարկյալ պետք է համարել անձնական ազատությունից զրկված անձին, եթե ազատազրկումը կիրառվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և կից արձանագրություններով երաշխավորված հիմնական իրավունքներից որևէ մեկի, մասնավորապես՝ մտածելու, խղճի և դավանանքի ազատության, կարծիք արտահայտելու և տեղեկատվություն հաղորդելու, ինչպես նաև հավաքների և միավորումների ազատության ոտնահարմամբ:

 

Քաղբանտարկյալ է համարվում նաև անձնական ազատություից զրկված անձը, երբ ազատազրկումը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով, օրինախախտման հետ առանց որևէ առնչության: Նման բանտարկյալներ են համարվում նաև այն անձինք, որոնց կալանքի տևողությունը և պայմաններն ակնհայտորեն անհամաչափ են այն իրավախախտմանը,որով տվյալ անձը մեղավոր կամ կասկածյալ է ճանաչվել: Քաղաքական բանտարկյալ է համարվում նաև այն անձը, որն ազատությունից զրկվել է այլ անձանց համեմատ՝ խտրական վերաբերմունքի հիման վրա»:

 

Ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստների նկատմամբ սանձազերծված քաղաքական այս հալածանքները նախ և առաջ նպատակ ունեն գալիք նախագահական ընտրությունների նախաշեմին հանրության շրջանում վախի մթնոլորտ ձևավորել:

 

Մենք`  ներքոստորագրյալներս, խստորեն դատապարտելով ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական հետապնդումը` պահանջում ենք.

 

1. Դադարեցնել Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը;

2. Դադարեցնել քաղաքացիների նկատմամբ քաղաքական հետապնդումները, հալածանքներն ու բռնությունները;

3. Հրաժարվել խտրական դատավարություններց և արդարադատության միտումնավոր նենգափոխման արատավոր պրակտիկայից:

 

Կոչ ենք անում քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, Հայաստանն առանց քաղբանտարկյալների տեսնել ցանկացող քաղաքացիներին միանալ այս հայտարարությանն, իսկ միջազգային կազմակերպություններին՝ իրենց ուշադրությունը սևեռել այս գործի վրա և ջանք չխնայել երիտասարդ ակտիվիստների հետապնդումները դադարեցնելու և Տիգրան Առաքելյանին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ:
«Հայաստանն առանց քաղբանտարկյալների»  նախաձեռնություն  
E-mail: armwpp@gmail.com
Facebook: 
http://www.facebook.com/groups/153837481427436/

Links

Share for Success

Comment

137

Signatures