ԿԱԴՐԱՅԻՆ ՁԱԽՈՂՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՅԼԵՎՍ ՉՈՒՆԵՆՔ
Samson Poghosyan 0

ԿԱԴՐԱՅԻՆ ՁԱԽՈՂՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՅԼԵՎՍ ՉՈՒՆԵՆՔ

104 people have signed this petition. Add your name now!
Samson Poghosyan 0 Comments
104 people have signed. Add your voice!
11%
Maxine K. signed just now
Adam B. signed just now

ՀՀ վարչապետի պաշտոնակատար մեծարգո պարոն Փաշինյան

ՀՀ կրթության և գիտության նախարար հարգարժան պարոն Հարությունյան

Բեկումը, որ տեղի ունեցավ մեր հասարակական-քաղաքական կյանքում, լավատեսության և բարեփոխումների ակնկալիքի մեծ ալիք առաջ բերեց։ Գիտակցում ենք մեզ տրված պատմական հնարավորությունը՝ բարեկարգելու հանրային կյանքը, նպաստելու մեր ազգային առաջընթացին բոլոր ոլորտներում։ Գիտակցում ենք նաև յուրաքանչյուրիս ընդգրկվածության ու գործուն մասնակցության անհրաժեշտությունն այդ կարևոր գործում։

Մենք՝ որպես մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, կրում ենք պատասխանատվություն նախ և առաջ մշակույթի կառավարման սկզբունքների, մշակութային առաջնահերթությունների ձևակերպման համար և, բնականաբար, որոշակիորեն մտահոգ ենք առաջիկայում սպասվող հնարավոր փոփոխությունների արդյունքներով։

Հաճախ է պատահել, երբ մշակույթի համազգային նշանակության ու կարևորության ընդհանուր զրույցների համատեքստում ոլորտի կարգավորումը, այդուհանդերձ, հանձնարարվել է մասնագիտական բավարար իմացություն չունեցող, ոլորտի առանձնահատկություններին լիարժեքորեն չտիրապետող մարդկանց։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգավիճակ է ունենալու մշակույթի համար պատասխանատու կառույցն ապագայում, կարիք ունենք խելամիտ, հաշվարկված, մասնագիտորեն քննարկված և ընդունված ծրագրի, որով կողմնորոշվելու են մշակույթի պատասխանատվությունը կրող անձն ու կառույցն ապագայում։

Ելնելով աշխարհաքաղաքական բարդ իրադրություններում մշակույթին վերապահված դերի ու նշանակության գիտակցումից, նկատի առնելով միջազգային մշակութային կյանքին հարաբերակից լինելու անհրաժեշտությունը, կարևորելով նաև ոլորտում հիմնարար փոփոխություններ իրականացնելու մեր եզակի հնարավորությունը՝ հորդորում ենք, որ առաջիկայում ոլորտի կառավարման պատասխանատուներին ընտրելիս իբրև կողմնորոշիչ ու չափանիշ ընդունվեն ներկայացված մշակութային հայեցակարգերն ու սկզբունքները, մասնագիտական փորձառությունը, իրազեկությունն ու հանրային ճանաչելիությունը։

Համարում ենք, որ կադրային ձախողման հնարավորություն այլևս չունենք։

Share for Success

Comment

104

Signatures